Նոյեմբերի 10-11-ին Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) համատեղ նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա դասընթաց լրագրողների համար՝ փաստերի ստուգման թեմայով։
Դասընթացը կազմակերպվում է «Հանրային լրագրության ակումբի» ՀԿ «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի շրջանակներում:
Դասընթացը նպատակ ունի ներկայացնել փաստերի ստուգման կարևորությունը՝ ընտրությունների շրջանում։ Լրագրողները հնարավորություն կունենան ծանոթանալ փաստերի ստուգման հիմնական սկզբունքներին և գործիքներին, քննարկել փաստերի ստուգման մեխանիզմների կիրառումը հայաստանյան մեդիայում։
Դասընթացը կվարեն «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնի» (OCCRP) տարածաշրջանային խմբագիրներ Ջոդի Մաքֆիլիփսը (Jody McPhillips) և Դեյվ Բլոսը (Dave Bloss):
Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական info@pjc.amէլ-փոստին մինչև ս.թ. նոյեմբերի 4-ըև լրացնել մասնակցության հայտ հետևյալ ձևաչափով: